Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ի՞նչ է տեղի ունենում իրականում. Նաիրի Հոխիկյան

Ի՞նչ է տեղի ունենում իրականում. Նաիրի Հոխիկյան
16.09.2022 | 07:22

Որպեսզի լավ պատկերացնենք, թե հարձակում գործելով Հայաստանի տարածքի վրա՝ ինչի է հասնելու Ադրբեջանը, բացենք մի քանի փակագծեր։
Նախ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը ճանաչի ամբողջ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։


Միաժամանակ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին՝ Նախիջևանի ու Թուրքիայի հետ ցամաքային կապի համար։
Ապա՝ Հայաստանը պետք է հրաժարվի սեփական բանակից՝ բավարարվելով թեթև զինված ոստիկանական ուժերով կամ սահմանափակ զորքով։
Եվ վերջում՝ Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ այլ կերպ՝ ամբողջական կապիտուլյացիա։
Այս ամենի իրականացման դեպքում Հայաստանը զրկվելու է իր անվտանգային բոլոր համակարգերից, կորցնելու է հսկայական տարածքներ, դառնալու է անիմաստ մի բանանային պետություն, որը ոչ մի բանի ընդունակ չի լինի, իսկ Հայաստանի բնակչությունը շատ արագ կվերածվի աղքատ ու դժբախտ հանրության, որի վրա բոլորը կսրբեն իրենց ոտքերը։
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել այդ պայմանագիրը, բայց նրան պետք են հիմքեր՝ արդարանալու համար։ Այդ հիմքերից մեկը Ադրբեջանի հարձակումն ու հայ զինվորների մահն է։ Դա մատնացույց անելով՝ Նիկոլ Փաշինյանը կունենա (արդեն ունի) հնարավորություն՝ հայտարարելու, որ ինքը պետք է ստորագրի, որպեսզի փրկի երկիրը։


Իրականում Նիկոլ Փաշինյանը կործանում է հայկական վերջին պետականությունը, եթե մենք դա չհասկանանք։

Դիտվել է՝ 12531

Մեկնաբանություններ